Skip to main content

Էսօր առավոտյան շատ տարօրինակ նամակ եմ ստացել. Փաշինյան

2026-2031 թվականներին նախատեսվում է պետությանը վերադարձնել ապօրինի օտարված շուրջ 2 միլիարդ դոլարի գույք։ Այս մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ նման պահանջ է ձևակերպել հասարակությունը։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ խոսքն այն հողատարածքների մասին է, որոնք չնչին գումարներով դե յուրե վարձակալվել էին 100 տարով, իսկ փաստացի՝ սեփականաշնորհվել։ «Պետական սեփականությանն են վերադարձվել նմանատիպ մի քանի հազար հեկտար մակերեսով հողամասեր», — հավելել է նա։

Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ ինքը քաղաքացուց նամակ է ստացել, որտեղ նշվում է, թե համայնքը պատրաստվում է հողատարածք հատկացնել նույն անձին, ումից այն նախկինում առգրավվել էր։ Նա կոչ է արել նմանատիպ դեպքերը բացառող մեխանիզմներ մշակել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930