Skip to main content

Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքը կարող է հայտնի դառնալ արդեն առաջիկա 48 ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել տեղեկություններն այն մասին, թե Հորմուզի նեղուցը կարող է բացվել արդեն օգոստոսի 5-ին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության հասնելու դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ լավ առաջ ենք գնում Իրանի հետ բանակցային գործընթացում: Մենք արդյունքների մասին կիմանանք 48 ժամվա ընթացքում: Հորմուզի նեղուցի բացումը կարող է տեղի ունենալ վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Զգալի առաջընթաց է գրանցվել»,- ասել է Թրամփը Լոս Անջելեսից մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ժամանակ:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է օգոստոսի 5-ին հայտարարել Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցով ժամանակավոր համաձայնությունների մասին:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31