Skip to main content

Կա՛մ հովանավորվում են, կա՛մ չեն կանխվում․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին

Նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում։

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ 6 հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ ամենը հեռախոսով ֆիքսելով հայի ուղղությամբ։

Թեպետ ոստիկանությունը հայտնել է ձերբակալված անձանց մասին, սակայն նման դեպքերը եզակի չեն, ինչը ցույց է տալիս, որ դրանք կամ հովանավորվում են, կամ իշխանությունները նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրում։

Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31