Skip to main content

Խուլիան Ալվարեսը երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին. Գավի

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ «կապտանռնագույնների» ճամբար հնարավոր տեղափոխությունը:

​«Հուսով ենք, որ դա տեղի կունենա: Կարծում եմ՝ Խուլիանն ինքը կորոշի, թե ինչպիսին կլինի իր ապագան: Նրա երազանքն է խաղալ «Բարսելոնայում»։ Թող դա իրականություն դառնա»,- երիտասարդ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo պարբերականը:

​26-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժքմկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Ալվարեսի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը ներկայումս գնահատում է 100 միլիոն եվրո։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031