Skip to main content

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը մերժել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկը՝ դադարեցնել Կոնստանտինովկայի հրետակոծությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի զինյալների դիակների փոխանցման համար:

Այս մասին հայտնել է է ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ առաջարկել է մարդասիրական գործողություն իրականացնել՝ Կոնստանտինովկայի վերջնական գրավումից հետո զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հանձնելու համար։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զոհված ուկրաինացի զինվորների մարմինները հատուկ ծառայությունների միջոցով հանձնելու մարդասիրական գործողության վերաբերյալ քննարկումների ընթացքում ուկրաինական կողմը մերժել է առաջարկը։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Կիևը ոչինչ չի արել՝ ապահովելու համար, որ զոհված ուկրաինացի զինվորների մարմինները արժանապատվորեն թաղվեն իրենց ընտանիքների կողմից։

Հիշեցնենք՝ օրերս ռուսական ուժերը գրավել են Դոնբասի կարևորագույն Կոնստանտինովկա քաղաքը, ինչը Վլադիմիր Պուտինը որակել է որպես ռազմավարական նշանակության հաղթանակ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ քաղաքն ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության ներքո։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031