Skip to main content

Նեթանյահու. Լիբանանի որոշ քրիստոնեական գյուղեր խնդրել են միանալ Իսրայելին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող որոշ քրիստոնեական գյուղեր, իբր, դիմել են Իսրայելին՝ «Հեզբոլլահ» շարժումից պաշտպանվելու համար իրենց բռնակցելու խնդրանքով։

«Լիբանանի քրիստոնեական գյուղերը, դրանցից որոշները իրականում խնդրել են միանալ Իսրայելին, որովհետև մենք նրանց պաշտպանում ենք «Հեզբոլլահից», «Հեզբոլլահի» այն ֆանատիկոսներից, որոնք ուզում են սպանել նրանց։ Եվ մենք նույնն անում ենք քրիստոնյաների համար ամենուր», — ասել է նա։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է իսրայելա-լիբանանյան սահմանին շարունակվող լարվածության և Իսրայելի ու «Հեզբոլլահի» միջև կանոնավոր փոխադարձ հարվածների ֆոնին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031