Skip to main content

Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան

Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Եվ սա անհերքելի փաստ է։ Այսինքն՝ տեխնիկական սխալների և անճշտությունների պատճառով ամենաշատը պակասել էին հենց մեր քվեները։ Այս պահի դրությամբ ՔՊ-ին ավելացել է 950 ձայն։ Ոչ մեկի ձայները այս քանակով չէին պակասել։

Հասկանում եմ, որ ընտրակաշառատու գործակալների վզին շեֆերը հետընտրական թատրոնի սցենար են ուզում դնեն, բայց ժողովուրդ ջան, չի կարելի հերթական անգամ փորձել ժողովրդին ապուշի տեղ դնել։

Դուք շարունակեք ձեր տասովշիկներից գրպանած ու տեղ չհասցված ընտրակաշառքի բազառները»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031