Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են

Վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակության պնդումներ, հայտնում են հիմնադրամից։

«Մի տեսանյութում պնդում են, թե իբր Թուրքիայի ղեկավարը միլիոնավոր դոլարներ է փոխանցում հիմնադրամին։ Մյուսում՝ իբրև Աննա Հակոբյանը հեռացվել է քաղաքական գործընթացներից՝ կոռուպցիոն հետագիծ ունենալու և վարկանիշի վրա բացասաբար ազդելու պատճառով։ Երրորդում նշում են, թե իբր Աննա Հակոբյանը յուրացրել է հիվանդ երեխաների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ և դրա համար է կեղծ ամուսնալուծության միջոցով անհետացել հանրային դաշտից։

Ակնհայտ է, որ այս պատմությունների հեղինակները մեկ ընդհանուր խնդիր են լուծում. առանց որևէ փաստի, ապացույցի և հիմնավորման տարածում են ապատեղեկատվություն՝ պիղծ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով։

Խնդրում ենք հիմնվել հավաստի աղբյուրներում տեղ գտած պաշտոնական հայտարարությունների վրա և չտարածել պիղծ ստերը»,-հայտնում են հմնադրամից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930