Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկն ընկել է մեքենայի տակ և անկել. ՇՄՆ

Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ վայրի կենդանիների վերականգնման և բնություն վերադարձի գործընթացը պահանջում է ոչ միայն մասնագիտական մեծ աշխատանք, այլև հանրային բարձր պատասխանատվություն և զգոնություն»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

ՇՄՆ-ից կոչ է անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝ լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում, պահպանել արագության սահմանափակումները, ուշադիր լինել ճանապարհը հատող կենդանիների նկատմամբ:

«Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին»,-նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930