ՀՀ ֆինանսների փոխնախարարը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին։ Այն նվիրված է «Սևիլիայի հանձնառության» իրականացման մեկնարկին և համաշխարհային ֆինանսական համակարգի արդիականացմանը։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական մարտահրավերներին՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման և զարգացման ֆինանսավորման ոլորտներում։

Նախարարի տեղակալը ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքներ, մասնավորապես՝ «պարտքի փոխակերպում զարգացման ծրագրերի» մեխանիզմը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարտքային բեռի նվազեցումը ուղղակիորեն կապելու կլիմայական դիմակայունության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ներդրումների հետ՝ ձևավորելով ամուր կապ ֆինանսական կայունության և ԿԶՆ-երի միջև։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930