Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը մեկնաբանել է մայիսի 1-ից «Դրուժբա» խողովակաշարով ղազախական նավթի մատակարարման հնարավոր դադարեցման մասին լուրերը, հայտնում է Tengrinews.kz-ը։
«Ռուսական կողմից պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։ Սակայն ոչ պաշտոնական աղբյուրներից մենք գիտենք, որ դա համապատասխանում է իրականությանը։ Ռուսական կողմը, դարձյալ ըստ ոչ պաշտոնական տվյալների, հայտնում է ղազախական նավթի մղման համար տեխնիկական հնարավորության բացակայության մասին։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է ռուսական ենթակառուցվածքներին հասցված վերջին հարվածների հետ։ Ես նմանատիպ կարծիք անում»,- հայտնել է Ակկենժենովը։
Նա նաև նշել է, որ ամենայն հավանականությամբ, մատակարարումները կդադարեցվեն 2026 թվականի մայիսի 1-ից։ Այդուհանդերձ, նախարարի խոսքով՝ առայժմ խոսքը միայն մեկ ամսվա մասին է։






































