2018 թվականից ի վեր Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են ավելի քան 5 անգամ, մինչդեռ դեպի ԵՄ արտահանումը կրճատվել է մոտ 5%-ով։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աղասի Թավադյանը:
Ըստ նրա՝ դա ունի մի քանի բացատրություն. «Առաջինը, որ մեր տնտեսության վեկտորը, անկախ քաղաքական հայտարարություններից, դա է, կամ ինչ-որ մի բան հայտարարավում է հանրային լսարանում՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար, բայց իրականությունը այլ է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած՝ մեր կապերը Ռուսաստանի հետ այս 8 տարիների ընթացքում էլ ավելի են սերտաճել»,- պարզաբանել է Թավադյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից հրաժարվելը կարող է չափազանց ցավոտ լինել երկրի համար։ Ընդ որում՝ շատ ավելի ցավոտ, քան եթե Հայաստանը նման քայլի դիմեր, օրինակ, մինչև 2018 թվականը։







































