Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

լի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում շտապօգնության բժիշկները ականատես քաղաքացուն, ում ինքնազգացողությունը վատացած է եղել, բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց գնալուց։ Նա փրկարարներին և ոստիկաններին հայտնել է, որ տեսել է, թի ինչպես է ընկերը անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։

Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։

Ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերվել է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930