Հայաստանում կգործեն շոկոլադի հումքի, կաշվի մշակման նյութերի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում կիրառության մեջ դրեց Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ մի շարք ապրանքների անմաքս ներմուծման մասին որոշումները:

Մասնավորապես, Հայաստանը մեկ տարվա ընթացքում` մինչև 2027 թ. ապրիլի 30–ը, կսկսի օգտվել 300 և 200 տոննա կակաոյի մածուկի և կակաոյի յուղի անմաքս ներմուծման քվոտայից։

Քվոտան գերազանցելու դեպքում ներմուծողները կվճարեն համապատասխան տուրքեր` 3–5 տոկոսի չափով։

Բացի այդ, մինչև 2028 թ. ավարտը կթույլատրվի նաև տեղական արտադրության կարիքների համար տեքստիլի և կաշվի մշակման համար նյութերի անմաքս ներմուծումը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930