Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԲԵՏՈՆԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների, դռների, պատուհանների և այլ ալյումինե կոնստրուկցիաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 4 աշխատատեղ՝ 87 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 8-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 138․6 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաև «ԼԵՆՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Գյումրի քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 787 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 555 աշխատատեղ՝ 114 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 560-ի՝ 118 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 787 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 40․3 մլն դրամ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ԲԱՅԱԶԵՏ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը և սարքավորումը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 717 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 95 աշխատատեղ՝ 108 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 155-ի՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 717 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125․8 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ՄԱՍՏԵՐ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի ներդրումային ծրագրի նպատակն է զարգացնել ավտոճանապարհային բեռնափոխադրումների ոլորտը՝ ժամանակակից բեռնատար ավտոմեքենաների ներմուծման ու արդյունավետ շահագործման միջոցով։ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 155 մլն դրամի ներդրում բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 31 աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 155 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23․2 մլն դրամ։






































