Քաղաքաշինական փոփոխություն․ մինչև 400 քմ հողամասերում թույլատրվում է տուն կառուցել

400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումը հանվել է։ Քաղաքաշինության կոմիտեն փոփոխություն է կատարել «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Արդյունքում քաղաքացիները կարող են տուն կառուցել մինչև 400քմ բնակելի կառուցապատման նշանակության տնամերձ հողամասում՝ ապահովելով մուտքի-ելքի պատշաճ ճանապարհ, պահպանելով հակահրդեհային պահանջները, կառուցապատման առավելագույն տոկոսը և քաղաքաշինական այլ նորմերը։

«Փոփոխության շնորհիվ իրենց հողամասերում տուն կառուցելու հնարավորություն կստանան ՀՀ տարածքում արդեն իսկ առկա ավելի քան 45 000 փոքր հողակտորների սեփականատերերը։ 45 000-ից ավելի հողամաս կմտնի տնտեսական շրջանառության մեջ։

Հողամասերի նվազագույն մակերեսի սահմանափակման վերացումից կօգտվեն նաև Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները, ովքեր հարցը բարձրաձայնել էին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում նրանք կարող են ձեռք բերել բնակելի կառուցապատման նշանակության մինչև 400 քմ հողամաս և կառուցել անհատական բնակելի տուն:

Սահմանափակման վերացումը հնարավորություն կտա առավել ճկուն իրականացնել բնակելի կառուցապատման ծրագրեր, խթանել գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակեցումը, ինչպես նաև ապահովել մասնավոր ներդրումների ներգրավման առավել բարենպաստ պայմաններ»,-հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031