Ուկրաինան հետաքրքրված չէ «Դրուժբա» խողովակաշարով նավթի փոխադրման վերսկսմամբ․ Ֆիցո

Ուկրաինան հետաքրքրված չէ «Դրուժբա» խողովակաշարով նավթի փոխադրման վերսկսմամբ, այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն։

Նա այս եզրակացությանն է հանգել Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։

Ֆիցոն պնդել է, որ Զելենսկին, իբր, մերժել է թույլ տալ Ուկրաինա մուտք գործել «Դրուժբա» խողովակաշարի վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված քննչական հանձնաժողովին, որը Սլովակիան և Հունգարիան առաջարկել էին ուղարկել։

Ֆիցոն հավելել է, որ Ուկրաինան դեռևս թույլ չի տվել Սլովակիայի դեսպանին և ԵՄ ներկայացուցչին ստուգել խողովակաշարը։

Միևնույն ժամանակ, վարչապետը հայտարարել է, որ ընդունում է Զելենսկու առաջարկը՝ «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման վերաբերյալ համատեղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ, և հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը գտնել հարմար ամսաթիվ։

Ֆիցոն հավելել է, որ ինքը կնախընտրեր, որ այս հանդիպումը տեղի ունենար ԵՄ անդամ որևէ երկրում, այլ ոչ թե Ուկրաինայում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930