Այո, իհարկե հարցը քննարկվել է, առիթ եմ ունեցել խոսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման մասին Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկել է:
Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին՝ Փաշինյանը նշեց, որ սպասում են պատախանին. «Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին»:
Խոսելով պատշաճ ժամկետի մասին՝ վարչապետը նշեց, որ նախընտրելի ժամանակը հիմա է. «Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին՝ երեկվա իրադարձություններից հետո պատշաճ ժամկետը հիմա է, մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի: Պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկեք: Մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին՝ որ այս հարցով որոշում կայացնեն»:






































