Հոսանքի անջատումների վերաբերյալ վերլուծություն է ընթանում․ ՀԾԿՀ նախագահ

Ընդհանուր ինֆորմացված եմ, բայց վթարների վերաբերյալ վերջնական վերլուծությունը ընթացքի մեջ է։ Ես կհասկանամ բուն ինչ հիմնական հետևանքների պատճառով են անջատումները եղել։ Այս մասին հունվարի 8-ին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա բացատրել է, որ խնդիրը վերաբերում է «Վարդաշենի» ենթակայանին։ Նա նշել է, որ այս դեպքը մանրակրկիտ մասնագիտական ​​հետաքննություն է պահանջում։

Մեսրոպյանը հայտնել է, որ «Տաշիր գրուպ» ընկերության բողոքի վերաբերյալ գործընթացն ընթանում է իր հունով, հարցը գտնվում է դատարանների իրավասության ներքո, ուստի ինքը չցանկացավ որևէ կանխատեսում անել։ Պաշտոնյան հավելել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ընկերությունը և Կառավարությունը պետք է ավարտեն գնի և սեփականության փոխանցման շուրջ բանակցությունները։ «Եթե չլինի փոխհամաձայնություն կամ նման բանակցային արդյունքները չեն ավարտվի որևէ թվի շուրջ՝ դրան կհաջորդի արդեն սահմանադրական գերակա շահ ճանաչելու ճանապարհով սեփականությունը վերցնելու հարցը», — եզրափակել է Մեսրոպ Մեսրոպյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031