Հալեպի հայաբնակ թաղամասերը պայթյուններից նյութական վնասներ են կրել. խանութները բաց են.Զգուշավոր հանդարտություն է

Այսօր՝ հունվարի 8–ի վաղ առավոտյան, Հալեպում տեղի ունեցող բախումների հետեւանքով Շէյխ Թահա եւ Վիլլաներ հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել պայթյուններից, գրում է «Գանձասարը»։

Վիրացորներ չկան, վնասները միայն նյութական են։

Ներկա պահին Հալեպի մեջ զգուշավոր հանդարտություն է տիրում։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։ Սննդամթերքի խանութները, հացի փռերն ու հիվանդանոցները բաց են։

Բանակը կոչ է արել բնակչությանը մինչեւ ժամը 13։00–ն դուրս գալ Շէյխ Մաքսուտի եւ Աշրաֆիեի շրջաններից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031