Ճապոնիայում 33 ստորգետնյա ցնցում է գրանցվել

Երեսուներեք ցնցում է տեղի ունեցել Ճապոնիայի Շիմանե պրեֆեկտուրայի տարածքում, որտեղ երեքշաբթի օրը 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաշվարկել է «ՌԻԱ Նովոստին»՝ հիմնվելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների վրա։

Սիմանե պրեֆեկտուրայում 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 10:18-ին: Օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: Երկրաշարժի էպիկենտրոնի շրջանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5+ բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով: Վերջին տվյալներով՝ տուժել է ինը մարդ:

Ամենաուժեղ հետցնցումը եղել է 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը, որը տեղի է ունեցել հիմնական երկրաշարժից տասը րոպե անց: Ամենաթույլը եղել են մի քանի ցնցումներ, որոնք ունեցել են 2,8 բալ ուժգնություն:

Երեքշաբթի օրվա երկրաշարժից հետո օդերևութաբանները նախազգուշացրել են, որ մեկ շաբաթվա ընթացքում նոր հզոր երկրաշարժերի վտանգը կպահպանվի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031