Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանից մինչեւ մեր տուն ոտքով մոտ 24_25 րոպե է, արագ քայլելու դեպքում 20 րոպե։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Այսօր ավտոմեքենայով այդ նույն ճանապարհն անցանք 17 րոպեում, երբ սովորաբար 3-4 րոպե է։
Ծնվել եւ մեծացել եմ Արեշում։ Ես երբեք գերբեռնված չէի տեսել ոչ Սասունցի Դավիթ, եւ ոչ էլ Մուրացան փողոցները։
Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, մեղադրել, բայց ուզում եմ մարզերում բնակվող եւ այս օրերին առավոտից երեկո Երեւանի այս խանութից այն խանութ, այս մոլից այն մոլ, այս առեւտրի կենտրոնից այն առեւտրի կենտրոն գնացող եւ անդադար խցանումներ առաջացնող իմ սիրելի հայրենակիցներին հարցնել` այդ ինչ եք փնտրում, որ չեք ճարում, այդ ինչ կա Երեւանի խանութներում, որ չկա Արտաշատում, Արարատում, Արմավիրում, Աբովյանում, Սեւանում, Հրազդանում։
Մի՞թե ձեզ հաճելի է խցանումների մեջ երթեւեկել, օրը խցանումների մեջ անցկացնել։
Միայն չասեք, թե երեխաներին բերում եք Տոնածառը ցույց տաք։ Այսօր հատուկ եղել եմ Հանրապետության հրապարակում, եւ ոչ մի հոծ բազմություն չեմ տեսել։
Կարող եք հարցիս չպատասխանել, բայց գոնե ինքներդ ձեզ ասացեք` ի՞նչ եք այսքան փնտրում Երեւանի փողոցներում։
Ի դեպ, հարցս վերաբերում է նաեւ շատ երեւանցիների, որոնք կրկին անդադար փնտրտուքների մեջ են»,-գրելէ նա:






































