Քաղաքացիներ, դուք գույքահարկ եք վճարում, իսկ այս մարդիկ 80 մլն դրամ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն տրանսպորտ ու ձեզ տուգանեն. Մանուկյանը՝ ավագանու նիստում

Կյանքում կա երկու գույն՝ սև ու սպիտակ, դուք այսօր սև եք ու մրոտ: Որտե՞ղ է ձեր քաղաքական բարոյականությունը, երբ գիտակցում եք, որ 2 դատական ատյանով պարտվում եք՝ բայց մտել եք քաղաքացու գրպանն ու շարունակում եք նույն պնդաճակատությունն անել: Քաղաքացիներ, դուք գույքահարկ եք վճարում, իսկ էս մարդիկ 80 մլն դրամ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն տրանսպորտ ու ձեզ տուգանեն: Այս մասին ավագանու այս տարվա վերջին նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Անդրադառնալով շինարարարական հրապարակներին հետևելուն՝ Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ պատասխանատու անձինք չեն հետևում դրան ու չեն կատարում իրենց Երևանցու հանդեպ ունեցած պարտավորությունները:

Իր խոսքում ավագանու անդամն ընդգծեց, որ շինհրապարակների այն ընկերությունները, որոնք աֆիլացվում են ՔՊ-ի հետ՝ ոչ ոք չի համարձակվում գնալ ու հետևել:

«Դուք կեղծ եք, դուք խաբել եք երևանցուն ու չեք ասել, որ ձեր համար առաջնահերթն իրեն տուգանելն է: Տուգանելուց բացի, գնայիք ու մնացած հարցերով զբաղվեիք»,- եզրափակեց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031