Երևանի ավագանիում ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23–ին, ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, համաձայն ԿԸՀ 2025 թվականի դեկտեմբերի 11–ի արձանագրության մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովհաննիսյանին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031