Այս պայմաններում իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի, դրա համար իշխանությունը փոխում է պայմանները. քաղաքագետ

Մոտավորապես 8-10 ամիս առաջ սկսվեցին սոցիոլոգիական տարբեր հարցումներ և տարբեր շրջանակներ բավական ոգևորություն ապրեցին՝ հասկանալով, որ իրենց վարկանիշը բարձրանում է, հակավարկանիշը իջնում է և որ իշխանության վարկանիշը ամենևին անհաղթահարելի բարձունք չէ. ես այն ժամանակ հրապարակային ասացի, որ այս պայմաններում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12–ին, «Ուր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Այդ միտքը շատ լավ հասկանում է նաև իշխանությունը, և իմ կանխատեսումը այն էր, որ իշխանությունը գնալու է ոչ թե իր որակը լավացնելու ճանապարհով, որովհետև դա անհնար է, այլ գնալու է ուղղակի պայմանները փոխելու ճանապարհով։ Նրանց ուշքը, միտքը լինելու է այն, որ ցանկացած օրինական և անօրինական ճանապարհով փոխել պայմանները, ստեղծել ավելի նոր իրականություն, որտեղ իր շանսերը ինքը գնահատում է ավելի բարձր։

Հիմա Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ, ինչ ուզում՝ անում է և ոչինչ իրեն չի կարող կանգնեցնել։ Դա այդպես է, բայց այդ հարցը ունի նաև մյուս կողմը, իշխանությունը այդ ընթացքում թույլ է տալիս կոպիտ սխալներ, որից ուղղակի պետք է օգտվել։ Ի դեպ ցանկացած ավտորիտար իշխանություն սխալներ է թույլ տալիս, և եթե կան համակարգեր, որոնք կարող են այդ սխալներից օգտվել, ապա երկրները գնում են հնարավորինս առողջացման ճանապարհով։

Իմ խորին համոզմամբ, այս հակաեկեղեցական արշավը բերել է եկեղեցու շուրջ աննախադեպ պատմական համախմբվածության, և իշխանությունը այդ հաշվարկը չի ունեցել, դրա համար նրա որևէ քայլ արդեն այդ կարիատուրային քայլերի է վերածվում՝ իրենց ողջ գռեհկությամբ հանդերձ»,–ասաց նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով, իշխանության այդ ջարդված և անարժանապատիվ պետության մոդելը, որ իրենք քարոզում են իրական Հայաստան անվան տակ, հանգեցնում է նրան, որ ձևավորվում է շատ լուրջ կոնսոլիդացված դաշինք՝ ընդդեմ խեղճության։ «Իսկ այսօր խեղճության մարմնավորումը իշխանությունն է։ Ձևավորում է հավաքական միտք ընդդեմ խեղճության, Սրանք իշխանության կոպիտ սխալներն են, հիմա եթե փոփոխությունների հայտ ներկայացնող քաղաքական հանրային միավորները կարողանան օգտվել, դա կստանա էլեկտորալ արդյունք։ Ես վստահ եմ, որ կարող են օգտվել»,–ասաց Վահե Հոբվհաննիսյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031