Քանի որ այս հարցը բարձրացնում են ԱՄՆ նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ. Զելենսկին՝ նախագահական ընտրությունների մասին

Քանի որ այս հարցը բարձրացնում են Միացյալ Նահանգների նախագահը և մեր եվրոպացի գործընկերները, ես կարճ կլինեմ` ես պատրաստ եմ, գրել է Զելենսկին ֆեյսբուքյան էջում՝ խոսելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:

«Վաղը ես կլինեմ Ուկրաինայում և սպասում եմ մեր գործընկերներից և օրենսդիրներից առաջարկներ իրավական փոփոխությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան ընտրություններ անցկացնել ռազմական իրավիճակում: Ես խնդրում եմ Միացյալ Նահանգներին Եվրոպայի հետ միասին ապահովել քվեարկության անվտանգությունը: Եթե դա արվի, Ուկրաինան կկարողանա ընտրություններ անցկացնել 60 օրվա ընթացքում», — հավելել է Ուկրաինայի նախագահը:

Երեկ Politico-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատերազմը չի դադարեցնում, որովհետև չի ուզում նախագահական ընտրություններ անցկացնել:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031