ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների հարցը

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է ԱՄՆ Տրանսպորտի նախարարի քարտուղարի օգնական Դենիել Էդվարդսի հետ։ Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպմանը «մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն լինելու ռազմավարական նշանակության, բազմամոդալ միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի մասին»։

«Կարծիքների փոխանակում տեղի է ունեցել նաև Զանգեզուրի միջանցքի բացման, TRIPP նախագծի իրականացման արագացման, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղու վերականգնման և արդիականացման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտի այլ ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն և ծովային տրանսպորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը», — գրում է պարբերականը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031