Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին֊Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար, Հայաստան֊Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։
Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։






































