Skip to main content

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 միլիոն ֆունտ կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար. արտգործնախարար

Արտաքին գործերի նախարարության քարտուղար Իվետ Քուփերը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին: ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Քուփերը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին աջակցելու համար լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ (13 միլիոն դոլար) հատկացնելու մասին:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատել Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Իվետ Քուփերը նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին լարվածության սրման ձգտման մեջ և հայտարարել, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930