Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին, այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։

«Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները։ Մեր որդիական խոնարհումն ենք բերում և հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին»,-ասված է հայտարարության մեջ։

Թեմից հավելում են, որ այս հայտարարությանը չի միացել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայր Հակոբ քահանա Սարոյանը, ով երկար տարիներ ծառայել է Մոսկվայում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031