Հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 10.1% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. Փաշինյան

Հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել և 2025 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810 074 աշխատատեղ, որը նախորդ նախորդ ամսվա համեմատ շուրջ 5000-ով ավել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223 895-ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով։ Միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313 000 ավելացել է 135.000 դրամով։

Հաջորդը, որ կուզենայի նշել, հետևյալն է, որ մենք հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 10.1% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025–ի առաջին 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Սա շատ կարևոր և շատ պոզիտիվ ցուցանիշ է։

Սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է, տնտեսական աճի հաշվարկը չէ, բայց այս տարվա առաջին 9 ամիսներով մենք արդեն ունենք 6% տնտեսական աճ։ Ես կարծում եմ, որ սրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են։ Արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է, և սրա պատճառն այն է, որ մենք անընդհատ մեր քաղաքականություններում, բացի ենթակառուցվածքներից, ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի աշխատանքի կարևորությունը, կրթության կարևորությունը»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930