Վայոց ձորում աղբավայրերում հրդեհներ են բռնկվել, որոնք վերահսկողության տակ են. մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։

«Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։

Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնեն դրանց ծավալը և կնպաստեն մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։

Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031