Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կհանդիպեն Պուտինի հետ. Թրամփ

Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պատրաստվում են հանդիպել Պուտինի հետ՝ կարծում եմ հաջորդ շաբաթ Մոսկվայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս:

«Մենք լավ բանակցություններ ունեցանք, մենք սկսել ենք Ռուսաստանից: Ուկրաինան նույնպես շատ լավ է, կարծում եմ նրանք երջանիկ են: Ես 8 պատերազմ եմ դադարեցրել: Ես կարծում էի սա ամենահեշտը կլինի՝ հաշվի առնելով իմ ու Պուտինի հարաբերությունները, սակայն սա երևի ամենաբարդն էր, որովհետև շատ ատելություն կար», — ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի նախնական պլանը լրամշակվել է։ Նա նշել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930