Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին, այդ ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո. Փաշինյանը՝ Firebird-ի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրի մասին

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին. այդ ծրագիրն իրականացվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, ճեպազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Firebird ընկերության կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրին:

«Նաև ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները, և ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց, և այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Ես շնորհավորում եմ Firebird ընկերությանը և ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է, և մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031