47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու պատճառով դիմել է փախուստի

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի տներից մեկում քաղաքացին արթնացել է լինգի ձայնից և բակում նկատել է քաղաքացիական հագուստով, լինգը ձեռքին մի տղամարդ, ով, ներկայանալով որպես օպեր, հեռացել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 05։10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան 52 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք գողություն կատարելու նպատակով մարդ է մուտք գործել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ անհայտ անձը Լենինգրադյան 52 հասցեի «ՀայՓոստի» բաժանմունքի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել սրահ և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով, ոչինչ չգողանալով, հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։

Կայքի տեղեկություններով ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Լենինգրադյան փողոցից ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Հ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031