Skip to main content

Հնդկաստանը կրճատել է ռուսական նավթի գնումները դեկտեմբերի համար

Հնդկաստանը կրճատել է ռուսական նավթի գնումները դեկտեմբերի համար, ինչը ցույց է տալիս, որ Արևմուտքի պատժամիջոցները և ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները զգալի ազդեցություն են ունենում նրա գնումների օրինաչափությունների վրա, հաղորդում է Bloomberg-ը։

Հնդկաստանի հինգ խոշոր նավթավերամշակման գործարան ռուսական նավթ չի պատվիրել հաջորդ ամսվա համար, հայտնում են աղբյուրները։

Որպես կանոն, հաջորդ ամսվա համար հում նավթի գործարքները կնքվում են մինչև ընթացիկ ամսվա 10-ը, մանրամասնում են լրատվամիջոցները։

Գործակալությունը նախկինում հայտնել էր, որ Հնդկաստանը պահպանում է ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ռուսական «Лукойл» և «Роснефть» ընկերություններից նավթ գնելու արգելքը, սակայն չի ցանկանում լիովին հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031