Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ ԽԿԿ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2-ից 6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 118-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։

Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2025 թվականին մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իսպանիա, Ռումինիա, Բելգիա, Թուրքիա, Լիխտենշտեյն, Ուկրաինա, Մոլդովա և Միացյալ Թագավորություն (Շոտլանդիա), կատարված այցերի վերաբերյալ զեկույցները։

Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031