44-օրյան անխուսափելի էր, բայց նման արդյունքը մինչև 2018 կանխատեսելի չէր․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ՝ բանակցողները ինչ որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին, սա բերեց նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց, ասել է Սերժ Սարգսյանը։

«Տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնել պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում առկա իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավական ընկել էր։ Պատերազմն անխուսափելի չէր, բայց նման արդյունքը մինչև 2018 թվականը կանխատեսելի չէր»,- նշել է երրորդ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031