Skip to main content

ԵՄ դեսպանն ու ԱԳԵԾ պատվիրակները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ, հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածության և պատրաստվածության մասին՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ ընտրական համակարգը մշտապես պատրաստվում է համապետական ընտրություններին։ Հյուրերի քննարկման առանցքում էր նաև ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքները և դրանց դիմակայելու համար ԿԸՀ գործիքակազմը։

Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ԿԸՀ-ն իր էլեկտրոնային համակարգերը մշտապես թարմացնում է՝ ապահովելու համար ընտրական համակարգի անխափան աշխատանքը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031