Գնիջեցման մեր առաջարկը այդ ժամանակ եղել է մեր շահույթի հաշվին, իհարկե, հնարավոր է սակագինն իջեցնել, բայց այստեղ ազնվություն է պետք ունենալ և ասել՝ ում հաշվին են իջեցնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Ընտրություններից առաջ իրենք ամեն ինչ անելու են։ Նրանք այն ուժն են, որ այսօր մի բան կասեն, վաղը ուրիշ բան կասեն։ Այդ նույն սերիայից էլ հայտարարություններ են գցում, որ Մասիսում հայտնաբերվեցին չգիտեմ 870 000 բաժանորդներից չմուտքագրված էլեկտրաէներգիա, 820 000 եթե չեմ սխալվում Արտաշատում։ Ես ճիշտն ասած մի քանի օր սպասում էի ուզում էի հասկանալ՝ ինչքան անազնիվ են։ Մասիսում իրենց հայտարարած թվից, եթե չեմ սխալվում, հաստատվել է ընդամենը 120 000-ը, և իրենք անգամ չեն կարողանում ազնվություն ունենալ, հայտարարել ժողովրդին, որ ժողովուրդ ջան, մենք սխալ ենք արել, մեր աշխատակիցների սխալի արդյունքում թիվը շատ ենք ասել»,–ասաց Ղազինյանը։
Նա նաև հավելեց. «Իմ աշխատած ժամանակ ուսումնասիրում էինք՝ տեսուչը սխալվել է, թե ոչ, հավելագրում անող տեսուչը կամ հակառակը կիլովատ վաճառող, պահող տեսուչը հեռացվում էր աշխատանքից։ Հիմա անցել է արդեն մեկ ամիս, ո՞վ է հեռացվել։ Տեսուչները, որոնք անմիջական կատարողներն են, արդյո՞ք հեռացվել են։ Իսկ դա արդեն գալիս է ապացուցելու, որ իրենց ցուցումով արված է, այդ իսկ պատճառով չեն ազատելու, եթե ճիշտ են, թող այդ 40, 50, 60 տեսուչին, ովքեր դրա մեջ մասնակից են եղել, ազատեն։ Ի՞նչ եղան դատախազության գործերը, ամեն օր գործ են ուղարկում դատախազություն, ո՞ւմ են կանչել լսել, ինչ են արել։ Այս շոուն ընդամենը փորձ է ժողովրդի աչքում Սամվել Կարապետյանի բարի համբավը փչացնել»։






































