Ռուսաստանն ու Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում. Պեսկով

Ռուսաստանը և Ադրբեջանը քրտնաջան աշխատանք են տանում տարբեր մակարդակներում, և երկու երկրների երկխոսությունը շարունակվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այժմ քրտնաջան կերպով աշխատանք է ընթանում և նախագահը (Ռուսաստանի Վլադիմիր Պուտինը) բարձրացրել է այս բոլոր այդքան զգայուն հարցերը, և դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կապեր կան ՌԴ-ի և Ադրբեջանի միջև Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին ազատ արձակելու շուրջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 1-ին հայտնել էին Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացու ձերբակալության մասին, ովքեր, ադրբեջանական կողմի պնդմամբ, կապ ունեն Իրանից թմրանյութերի տարանցման և կիբերհանցագործությունների հետ։ Նրանք կալանավորվել են չորս ամսով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031