Երեք օր շարունակ Ձերբակալվածների ժամանակավոր պահպանման տարբեր վայրերում, շտապօգնության պես այցելում ենք Գյումրիում տասնյակ ձերբակալվածների, տասնյակ բերման ենթարկվածների. Ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն, տեղյակ պահեն, թե իր հարազատն ուր է, որովհետև մարդիկ երկու-երեք օր լուր չունեն իրենց հարազատներից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«ԶՊՎ-ներում հանդիպում ես մարդկանց բանվորական հագուստով, կոմունալ տնտեսության բեռնատարների վարորդների, հանդիպում ես մարդու, որ առողջական պրոբլեմ ունի, կոմունալ տնտեսությունում հավաքարար է ձևակերպված, հանդիպում ես պաշտոնաթող սպայի, որը թոշակի անցնելուց հետո վարձով է ապրում։ Ես վերանում եմ Վարդան Ղուկասյանից։
Ոչ մի իշխանություն հավերժ չի, հասկացեք։ Չեմ ուզում որևէ մեկդ վաղը ձերբակալվի։ Մարդուն երեք օր երեկ պահել են, ժամը լրացած է եղել, քննչականից թողել են դուրս, մարդը դուրս է եկել, բռնել, տարել են, մեղադրանք են առաջադրել։ Վաղը ամեն մեկի դռանը չոքելու է սա։
Վերջին մեկ տարին քննիչներն ու դատավորները նոր պատժատեսակ են սահմանում՝ տեսակցությունների վրա արգելք։ Դա հատուկ են դնում, որովհետև այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ պատգամավորների իրավունքներն էլ են ոտնահարվում, որ պատգամավորներից որևէ մեկը չգնա այդ կալանավորին տեսնի։ Հիմա տեսակցությունների արգելքը համատարած է»,–ասաց նա։






































