Արամ Ա Կաթողիկոսը և Մարկ Քարնին քննարկել են Արցախի, հայ գերիների և մշակութային ժառանգության հարցերը

Հոկտեմբերի 21 Օտտավայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի հետ՝ Հայ Դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային հարցերի՝ Հայաստանի ինքնիշխանություն, արցախահայության՝ Արցախ վերադարձի իրավունք, հայկական մշակութային վտանգված ժառանգության պաշտպանություն Արցախում, Բաքվում ապօրինաբար պատանդառված հայ գերիների ազատ արձակում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հեռանկարներ։

Հանդիպումն արտացոլում է Կանադայի իշխանության և կանադահայ համայնքի միջև ձևավորված խոր գործընկերությունը՝ հիմնված մարդու իրավունքների, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա։

Հանդիպման ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին ուղեկցում էին Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արք. Չարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ազգային ընդհանուր Ժողովի պատգամավոր Րաֆֆի Տոնապետյանը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Խորեն Տիմիթյանը և այլք։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031