«Չայնիի» ոլորաններում Opel Zafira-ն կողաշրջվել է. անվահեծաններից մեկն ու գազաբալոնը պոկվել ու շպրտվել են. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի անվահեծաններից մեկը և գազաբալոնները պոկվել ու շպրտվել են:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031