Ադրբեջանն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում․ դա մի պայման է, որը մենք չենք ընդունում․ ԱԳ նախարար

Բաքուն ուզում է, որ մենք փոփոխություններ կատարենք Սահմանադրությունում։ Դա մի պայման է, որը մենք չենք ընդունում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում, փոխանցում է «Ազատությունը»։

«Այն խնդիրը, որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, Ադրբեջանը տեսնում է այդպիսի խնդիր և դրանով է պայմանավորում իր նախապայմանները»,- ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք համաձայն չենք այդ պայմանների հետ, բայց, ինչպես արդեն նշել եմ, մենք ինքներս էլ 2018 թվականից խոսում ենք Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության ընդունման մասին։ Հանձնաժողովը գրեթե ավարտել է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցով հանրաքվե կանցկացնենք»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031