Էրդողանը գոհունակություն է հայտնել Գազայում հրադադարի ձեռքբերման կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, Կատարին և Եգիպտոսին՝ Գազայում հրադադարի հաստատման համար։

Էրդողանը գոհունակություն է հայտնել Համասի և Իսրայելի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի կապակցությամբ, որին մասնակցել է նաև Թուրքիան։

«Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով անհրաժեշտ քաղաքական կամք է ցուցաբերել՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը դադարեցնել կրակը, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի եղբայրական երկրներին՝ համաձայնագրի հասնելու գործում իրենց նշանակալի ներդրման համար», — ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031