«Կրասնոդարի» դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը արձագանքել է այն իրավիճակին, որն առաջացել էր թիմի կիսապաշտպան, ավագ Էդուարդ Սպերցյանի հասցեին ռասիզմի մեղադրանքների ֆոնին՝ Գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգիի հետ կոնֆլիկտի հետևանքով:
Այդ հանդիպումը, որը կայացել էր Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում, ավարտվել էր «Կրասնոդարի» հաղթանակով՝ 2:0:
«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Էդիկին, և կյանքումս երբևէ չեմ հավատա, որ նա կարող էր իրեն թույլ տալ նման արտահայտություններ: Կասկած անգամ չունեմ, որ արդարությունը կհաղթի, և բոլոր նրանք, ովքեր փորձում են արատավորել Էդոյի անունը և հեղինակությունը, շուտով կհայցեն իրենց ներողությունները: Քեփ, ես կողքիդ եմ», -գրել է Ագկացևը իր Telegram ալիքում:
Միջադեպը տեղի է ունեցել խաղի 85-րդ րոպեին: VAR-ի դիտումից հետո գլխավոր մրցավար Ինալ Տանաշևը կարմիր քարտ է ցույց տվել հյուրերի պաշտպանին, իսկ Սպերցյանը ստացել է դեղին քարտ՝ սադրիչ գործողությունների համար: