Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի դեմ խաղերին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի դեմ խաղերինՍպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 6-7-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Իտալիայի դեմ խաղերին։

Հավաքական են հրավիրվել՝

Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ Երևան
Գոռ Մատինյան — Ուրարտու
Հայկ Ղազարյան — ԲԿՄԱ Երևան
Ալյոշա Խաչատրյան — ԲԿՄԱ Երևան
Պետիկ Մանուկյան — ԲԿՄԱ Երևան
Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Մարկ Ավետիսյան — ԲԿՄԱ Երևան
Մհեր Թառլոյան — «Շիրակ»
Անդրանիկ Հակոբյան — ԲԿՄԱ Երևան
Սերգեյ Մանուկյան — «Շիրակ»
Սուրեն Ծառուկյան — ԲԿՄԱ Երևան
Էդգար Փիլոյան — «Ալաշկերտ»
Միսակ Հակոբյան — «Արարատ-Արմենիա»
Միշել Այվազյան — ԲԿՄԱ Երևան
Դավիթ Հակոբյան — «Ժելեզյարնե Պոդբրեժովա» (Սլովակիա)
Վյաչեսլավ Աֆյան — ԲԿՄԱ Երևան
Համլետ Սարգսյան — ԲԿՄԱ Երևան
Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ»
Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ Երևան
Լևոն Բաշոյան — ԲԿՄԱ Երևան
Երվանդ Սուքիասյան — ԻՄՍՏ (Ավստրիա)
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ Երևան
Էդիկ Վարդանյան — «Ուրարտու»
Արայիկ Էլոյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Ղարիբյան — «Սպարտակ Կոստրոմա» (Ռուսաստան)

Հայաստանի երիտասարդական հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի հետ կմրցի հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իտալիային։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031