Skip to main content

Համաշխարհային կենտրոնական բանկերը մոտ 15 տոննա ոսկի են գնել

Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին համաշխարհային կենտրոնական բանկերը մոտ 15 տոննա ոսկի են գնել։

«Դա ընդհանուր առմամբ համապատասխանում է մարտից մինչև հունիս ամիսների ամսական գնումներին և ազդարարում է թրենդի վերադարձ, երբ հուլիսին համաշխարհային պահուստները անփոփոխ մնացին»,- նշվում է հրապարակման մեջ։

Օգոստոսին ամենաակտիվ գնորդներն էին Ղազախստանի (+7,7 տոննա), Բուլղարիայի, Թուրքիայի, Չինաստանի, Ուզբեկստանի և Չեխիայի կենտրոնական բանկերը, որոնք իրենց պահուստները համապատասխանաբար ավելացրել են մոտ 2 տոննա ոսկով։

Միևնույն ժամանակ, WGC-ի տվյալներով, Ռուսաստանի և Ինդոնեզիայի կենտրոնական բանկերն են ամենաշատն են կրճատել իրենց ոսկու պահուստները (համապատասխանաբար -3,1 և 1,8 տոննա)։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31