ՕՊԵԿ-ը գազի ոլորտում ներդրումները դադարեցնելու կոչերը էներգետիկ անվտանգության համար վտանգավոր է անվանել

Նավթի և գազի ոլորտում ներդրումները դադարեցնելու կոչերը սխալ և վտանգավոր են, քանի որ դրանք վտանգում են ապագա էներգետիկ անվտանգությունը: «Казинформ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթհամ ալ-Գայսը:

«Նավթի և գազի ներդրումները դադարեցնելու կոչերը սխալ և վտանգավոր են, քանի որ դրանք վտանգում են ապագա էներգետիկ անվտանգությունը: Համաշխարհային տնտեսության, դրանց թվում՝ Ղազախստանի, կայուն աճի համար նավթի, գազի և էներգիայի բոլոր ձևերի մեջ շարունակական ներդրումները բացարձակապես անհրաժեշտ են»,- ասել է նա:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2016 թվականից ի վեր ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ+-ը հետևողականորեն աշխատում են նավթի շուկայում կայունությունը պահպանելու ուղղությամբ: «Առաջիկայում մենք կշարունակենք հավատարիմ մնալ նույն սկզբունքներին՝ հավասարակշռել առաջարկը և պահանջարկը, ստեղծել կանխատեսելի միջավայր, որը խթանում է ներդրումները: Կայունությունը ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի, այլև ապագայում պահանջարկի բավարարման ապահովման հարց է»,- ընդգծել է նա:

Նա նշել է նաև, որ ՕՊԵԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի օրական 123 միլիոն բարելի: «Այդ նպատակին հասնելու համար ներդրումները պետք է կատարվեն այսօր, քանի որ նավթարդյունաբերությանը երկար տարիներ են պետք նոր հզորություններ գործարկելու համար, մինչդեռ արտադրության բնական անկումը տարեկան կազմում է մոտավորապես 5-6%»,- պարզաբանել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031